StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Շոումեն Արամ Մելիքյանի ընտանիքի բոլոր անդամները շարունակում են ակտիվություն պահպանել սոցիալական հարթակներում։ Արամն ու դուստրը՝ Էլիզը, այս տեսանկյունից առավել շատ են աչքի ընկնում։ Արամի հըրթական տեսանյութը կնոջ՝ Լիլիթի մասնակցությամբ էր, Էլիզն էլ իր առօրյայից էր մի քանի կադր ցույց տվել։
Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհի Սիլվի Բարկովան էլ հըտևորդներին պատմել էր, որ տանը իսկական խառնաշփոթ է տիրում, քանի որ տան աշխատակցուհին արդեն մի քանի օր է, ինչ բացակայում է աշխատանքից։ Սիլվին նաև հայտնել էր, թե ինչպես է գլքւխ հանելու ստեղծված իրավիճակից։
Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն էլ զվարճալի տեսանյութ էր տարածել եղբոր դստեր՝ փոքրիկ Նեյայի մասնակցությամբ։
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը:
«Մեծ ցավով հայտնում ենք, որ անկրկնելի երգչուհի Զառա Տոնիկյանը արդեն մեկ ամիս մեզ հետ չէ:
Միշտ հիշում ենք, լսում ու գնահատում», – նշված էր Հայաստանի երգի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Երգչուհին 1992 թվականից բնակվել ու ստեղծագործել է Բելգիայում։ Բելգիա տեղափոխվելուց հետո առաջին մենահամերգը ունեցել է 1994 թվականին, Կորտրեյկ քաղաքի ջազ-ակումբում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հայտնի բեմերում, մասնակցել մի շարք փառատոների։