Շքեղ ամուսնության առաջարկ`երգչուհի Գայա Արզումանյանին. բացառիկ կադրեր`երգչուհուն ուղղված անակնկալից

  • Sep 01, 2024

Երգչուհի Գայա Արզումանյանը, նրա կերպարն ու գործունեությունը, մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։

Գայան հաճախ է հարցազրույցների մասնակցում , սակայն իր անձնական կյանքի մասին փակագծերը երբեք էլ, մինչև վերջ չի բացել:

Դե իսկ քիչ առաջ շքեղ ամուսնության առաջարկ է տեղի ունեցել եղել, որը, պարզվում է, ուղղված է երգչուհի Գայա Արզումանյանին:

Երգչուհին այս մասին հենց ինքն է հայտնել իր ինստագրամյան էջում ու կիսվել մի քանի կադրերով: 

StarNews-ը շնորհավորում է և առաջարկում դիտել երգչուհու երջանիկ րոպեները:

Նշենք, որ ընդամենը 3 ամիս առաջ Գայան հյուր էր Արայիկ Համբարձումյանի «Խոստովանություն» հեռուստանախագծին, որի ընթացքում խոսել է մեծ սիրո և հիասթափության մասին։

«Ես մի քիչ չակերտները կբացեմ, իրականում սիրտս ազատ ա։ Ես այդ ամենից ահավոր շատ հիասթափված եմ, մոտ 2-3 տարի առաջ մի պատմություն եղավ՝ հիասթափվեցի ու հասկացա, որ իրականում դու քեզ պետք է շատ սիրես ու դիմացինին, եթե շատ սեր ես տալիս ու չես գնահատվում պետք է բաց թողնես։ Հիմա ես պատրաստ չեմ ընտանիք կազմելու, որովհետև ես լիարժեք ընտանիք եմ սիրում, ուզում եմ շատ երեխաներ, մայր – հայր ու ադաթներով լի ընտանիք։ Մեր սերը երկկողմանի էր, ուղղակի դավաճանություն եղավ, ոչ միայն իր կողմից, այլ իմ հարազատ ընկերուհու կողմից։
8 տարվա հարազատ ընկերուհիս կապվեց ընտրյալիս հետ։ Շատ մանրամասն չեմ կարող պատմել, բայց ես էդ աղջկանից շնորհակալ եմ, որովհետև ինքն ինձ թույլ չտվեց ես անդունդը ընկնեմ այդ մարդու հետ։ Ես իրենց երջանկություն եմ մաղթում, չգիտեմ էլ միասին են թե չէ:
Ես շատ կուզենայի, որ իրենք երջանիկ լինեն։
Ես հետո եմ իմացել ու նույնիսկ չէի հավատում, ասում էին ինձ, փաստերով ցույց տալիս, իսկ ես երբեք չեմ պատկերացրել, որ դա հնարավոր ա։ Դա Կյանքի փորձ ա, որը ես անցա, ես առաջին անգամ էի սիրում ու առաջին անգամ թույլ տվեցի ինձ կին զգալ ու երջանիկ զգալ։ հիմա եմ հասկանում, որ 35 տարի ճիշտ եմ ապրելլ որ որևէ մեկին ինձ մոտ չեմ թողել։
Բաժանումը շատ դժվար անցա, շատ, բայց շնորհակալ եմ իմ կողքի ընկերներին, ովքեր ինձ օգնեցին։Շատ դժվար մի քանի ամիսներ անցա՝ լացով ու ողբերգությամբ։ Հիմա էլ, գիտեք, ցավ ունեմ, բայց նրա համար, թե ինչու իմ հոգու գեղեցկությունը տեսավ նա, այլ ոչ թե իրական մեկը՝ ով արժանի էր»։

Մեկնաբանություն

Որոնում