Դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանի կինը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում և ցույղ տալիս իրենց առօրյան, հանգիստը և այդպես շարունակ:
Երեկ Քրիստինան հրապարակել է սթորի`նշելով, որ պատրաստվում է նշանադրության գնալ:
«Չնայած դեռ վատառողջ եմ, փորձում եմ ուժ գտնել»,- նշել է Քրիստինան:
StarNews-ը ավելի վաղ գրել էր այն մասին, որ դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանի կնոջ` Քրիստինայի երկրպագուները նկատել են, որ պասիվություն է տիրում նրա էջում:
Քրիստինայի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով` կապ հաստատեցինք Գևորգի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ կնոջ հետ արդեն ամեն բան կարգին է:
«Արդեն ամեն ինչ կարգին է: Բարձր ջերմություն ուներ, բայց արդեն ապաքինվում է: Շնորհակալություն անհանգստանալու համար»,- իր խոսքում նշել էր դերասանը:
StarNews-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Քրիստինային: