Արա Գևորգյանի որդու հարսանիքն է. ո՞վ է հարսնացուն. առաջին ու բացառիկ կադրերը. Աստղային օրվա ամփոփում

  • Sep 21, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Այսօր տեղի է ունեցել երգահան, երաժիշտ Արա Գևորգյանի որդու՝ Դավիթի հարսանիքը։ Դավիթի ընտրյալի անունը Միլենա է։

Պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ոսկեվազ ռեստորանային համալիրում, այն վարել է դերասան, հումորիստ Գրիգ Գևորգյանը։ Ներկա են եղել շոու բիզնեսի մի շարք հայտնիներ։

Գարիկ Պապոյանն էլ նշում էր ծննդյան տարեդարձը՝ շրջապատված ընկերներով ու հարազատներով։ Խնջույքի հյուրերը բազմաթիվ կադրեր էին հրապարակել՝ ցույց տալով տոնական օրվա ընթացքը։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Աննա Քրիստիի փոքրիկ դուստրը՝ Էյվան, ևս նշում էր ծննդյան տարեդարձը։ Լրացել է նրա մեկ տարեկանը։ Օրվա առթիվ երգչուհին ջերմ գրառմամբ էր հանդես եկել։

Հասմիկ Խոջյանն էլ հանդես էր եկել բացառիկ հրապարակմամբ՝ հոլովակ ներկայացնելով ամուսնու մասնակցությամբ։ Տեսանյութում առաջին անգամ երևում էր դերասանուհու կողակցի դեմքը։

Իսկ, ահա, դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լուսանկար էր հրապարակել դասընկերոջ մասնակցությամբ՝ խոսելով իրենց 12 տարվա ընկերության մասին։

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն էլ Անկախության օրը նշել էր Դիմաց լեռան գագաթին՝ այդ կադրերով կիսվելով հետևորդների հետ։

Մեկնաբանություն

Որոնում