Ամիսներ առաջ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը մեկնել էր ԱՄՆ՝ ամուսնու՝ Հրանտ Թոխատյանին տեսակցության։ Վերջինս այդ շրջանում քաղցկեղի դեմ պայքարի հերթական փուլն էր անցնում։
Լուիզայի՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Women’s clubնախագծում նրան փոխարինում էր դերասանուհի Մաշա Մատվեևան՝ ստանձնելով հաղորդավարուհու պարտականությունները։ Դերասանուհիները սկսել էին հետաքրքիր ու զվարճալի բանավեճ, որը շարունակում են մինչև հիմա։
Մաշան հերթական անգամ նմանատիպ հոլովակ էր հրապարակել՝ դիմելով Լուիզային։ Լուիզան էլ, իր հերթին հետ չէր մնացել, և հոլովակով կիսվել էր՝ պատասխան արձագանք տալով, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։