Ucom, դուք տհաճ եք վերին աստիճանի, զզվեցրիք արդեն… Նազենի Հովհաննիսյանի բողոքը`Ucom-ի վերաբերյալ

  • Sep 28, 2024

Վերջին շրջանում հասարակության տարբեր զանգվածներ հաճախ են բողոքում հայաստանյան մի շարք կապի  միջոցներից: Հայ հայտնիներից շատերը ևս խոսել են այս ընթացքում,մեղմ ասած, ոչ այնքան որակյալ ու արագ կապի միջոցների մասին:

StarNews-ը առաջին անգամ չէ, որ ներկայացնում է հանրության բողոքը՝ուղղված հայաստանյան կապի միջոցներից մեկի`Ucom-ի դեմ:

Հերթական անգամ տվյալ կապի մասին կոշտ ու կոպիտ է արտահայտվել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն,ով մասնավորապես գրել է.

«Ucom, դուք տհաճ եք վերին աստիճանի!!! Ծառայություններ մատուցեք`աստղաբաշխական գումարներ վերցնելու փոխարեն: Զզվեցրիք»:

Նշենք, որ ավելի վաղ իր բողոքն էր հայտնել դերասան Ռաֆայել Երանոսյանը:

«Դաստիարակությունս թույլ չի տալիս ավել բան ասեմ, բայց կասեմ`էժան կապ, փող ուտող, ապուշ կապ, հաջող»,- գրել է դերասանը:

Հավելենք, որ սրան հակառակ, կապի տվյալ միջթցը` ներգրավվելով բլոգերների , գովազդում է սեփական անձնակազմի փարթին՝ այդկերպ փորձելով պահել վարկանիշը։ Հենց նմանատիպ ոչինչ չասող գովազդ էր ներկայացել դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ ցույց տալով, թե ինչպես է անցել Ucom-ի աշխատակիցների փարթին։

Ընկերությունը ի՞նչ է ուզում ցույց տալ այս տեսակ գովազդի միջոցով։ Սրանից կապի որա՞կը բարձրացավ, բողոքնե՞րը պակասեցին, սպասարկման մակարդա՞կը փոխվեց… հարցերը, թերևս, հռետորական են…

Մեկնաբանություն

Որոնում