EXCLUSIVE. Սուրեն Փահլևանյանը`դստեր հետ կապի և դեռահաս աղջկա հետ լուսանկարի մասին

  • Aug 28, 2024

Օրերս դերասանուհի Մագա Հարությունյանն իր ինստագրամյան էջում հրապարակել էր Սուրեն Փահլևանյանի և դեռահաս աղջկա մասնակցությամբ լուսանկար: Լուսանկարը պարզ չէր և չէր երևում `արդյոք լուսանկարում Սուրենի և Յանայի դուստրն է`Ադելը:

Գաղտնիք չէ, որ դերասանը այս պահին շփում չունի դստեր հետ: Այս մասին ինքն է խոստովանել հարցազրույցներից մեկում`նշելով, որ գուցե գա ժամանակ, և նրանք շփվեն:

Այդպիսով, StarNews-ը կապ հաստատեց դերասանի հետ, ով նշեց, որ լուսանկարում իր աղջիկը չէ: Ըստ ամենայնի` լուսանկարում քեռի և զարմուհի են:

Այն հարցին` ինչ հարաբերություններ ունեն միմյանց հետ հայր ու դուստր, և արդյո՞ք նրանք սկսել են շփվել միմյանց հետ, դերասանը հրաժարվեց պատասխանել:

Նշենք, որ ավելի վաղ` Tet a Tet հաղորդման շրջանակներում, դերասանը խոսել էր բաժանման իրական պատճառի մասին.

«Իրական ոչ մի լուրջ խնդիր չի եղել, հաշտ -համերաշխ ապրել ենք: Մենք ամուսնացած ենք եղել ուղիղ 12 տարի: Էնպես չի, որ մեր մեջ սեր չի եղել, մենք ի սկզբանե ամուսնացել ենք սիրով և մեր սիրո պտուղը Ադելն է: Երեխայի դաստիրակությունով զբաղվել ենք երկուսով հավասարաչափ: 10 տարի, 24 ժամյա ռեժիմով, ես զբաղվել եմ նրանով, աղջիկս գիտի այն, ինչ ես գիտեմ:
Երբ ես և Յանան աշխատում էինք նույն ոլորտում, մեզ մոտ ամեն բան շատ հետաքրքիր էր ու գունեղ, հետո իրա մոտ եկավ մի նոր միտք` փոխել ոլորտը: Ճիշտ ա հիմա նա էլի եթերում ա, բայց իրա ոլորտը փոխել ա, որովհետև ուզումա փրկի աշխարհի կենդանիներին, ես էլ դեմ չեմ եղել, այդ ժամանակ մեր հետաքրքրությունները մի փոքր տարբերվեցին իրարից:
Հիմա շատ ուրախ ու հպարտ եմ զգում ինձ, որ իրականում չկա մի այնպիսի բան, որ ասեմ այ հենց դրա համար էլ ամուսնալուծվեցինք, կամ ես ինձ պահել եմ ինչ որ կերպ, որը չի ընդունվում ընտանիքի գաղափարի մեջ, նույնն էլ չեմ ստացել իրենից: Շատ լավ հայեցի ապրել ենք, որովհետև երկուսս էլ ուշադրության կենտրենում էինք հասարակության կողմից:
Հիմա չեմ մեկնաբանում ոչինչ , որովհետև երբ ամուսնալուծվել էինք, ինձ թվում էր` վերջացավ կյանքս, հիմա պետք ա թռի-վռի կյանք ապրեմ, բայց եկավ ժամանակ ու ամեն ինչ սառեց ու մնաց փոխադարձ հարգանքը, որովհետև ինչ ուզում ես արա՝ Ադելի հայրանունը Սուրեն ա,իսկ մամայի անունը՝ Յանա: Եթե չունենայինք ընդհանուր երեխա միգուցե իրար ֆշշցնեինք, որը ավելի կմեծացներ մեր անձերի նկատմամբ հետաքրքրությունը:
Մի քիչ էլ բացենք մեր բաժանման բուն պատճառը` ես որ ասում եմ, որ մեր հետաքրքրությունները փոխվել էին` էն ա,որ Յանան շատ խորացված էր փորձում փրկել կենդանիրներին,այնպես որ երկու դիպլոմ ունի արդեն այդ մասնագիտություններով, էնքան որ էդ ամենիչը տանում էր Նոբելյան մրցանակ ստանալու համար, իրա կարծիքով ես իրա համար բեռ էի հանդիսանում, որովհետև շատ բաներ թույլ չէր տալիս իրեն` ուրիշ երկրում սովորել էս տարիքում ու շատ բաներ վեճի թեմա էր դառնում: Ես էլ գիշերային կյանքով էի ապրում, աշխատում էի մի քանի ակումբում և իրականում էդ ամենինչը իրան դուր չէր գալիս»:

Մեկնաբանություն

Որոնում