ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանն այսօր դստերը ճանապարհել է դպրոց: Մերին կադրեր է ներկայացնել, որտեղ դպրոցական Էլիզան առաջին քայլերն է անում իր կյանքի նոր փուլում:
Նշենք, որ վերջերս Մերին ընտանիքով Հայաստանում էր: Տևական ժամանակ հայրենիքում մնալուց հետո`ընտանիքը կրկին վերադարձավ ԱՄՆ:
Նշենք նաև, որ տարիներ առաջ դերասանուհի Մերի Մակարյանը Հայաստանից հեռանալով հեռացավ նաև հեռուստաէկրաններից, սակայն պետք է փաստել որ հեռուստադիտողը նրան դեռ սպասում է, կարոտում և շատ է սիրում։
Դերասանուհին այս ընթացքում բազմիցս իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ինքը շատ երջանիկ է և իր ընտանիքն էլ`հատկապես որդու ծնունդից հետո լիարժեք է, սակայն իրեն պակասում է հարազատների կողքին լինելը: