Ինչպես է Հրաչ Մուրադյանի դուստրը մազակալներ ամրացնում հայրիկի մազերին. զվարճալի տեսանյութ

  • Sep 18, 2024

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը տարիներ շարունակ հեռուստաէկրաններին է։ Եվ միայն վերջին տարիներին՝ ամուսնությունից հետո, նրա անձնական կյանքը հանրային դարձավ, որից հետո էլ հաղորդավարը փորձեց ակտիվություն պահել ինստագրամյան հարթակում:

Այսօր Հրաչը ինստագրամյան էջում հրապարակել  է սթորի, որտեղ դստեր հետ է, ով մեծ ոգևորությամբ իր մազակալներն ամրացնում է հայրիկի գլխին:

Նշենք, որ նմանօրինակ հրապարակումներ հաղորդավարի էջում հազվադեպ չեն: Նա հաճախ է ներկայացնում հատկապես դստեր հետ անցկացրած ժամանակն ու ցույց տալիս`ինչպիսի հայրիկ է:

Մեկնաբանություն

Որոնում