Սիրված երգիչ Արամ MP3-ը, ով բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, հաճախ է երեխաների, ինչպես նաև կնոջ մասնակցությամբ հրապարակումներ անում:
Հերթական անգամ ևս բացառություն չէ: Երգիչը որդու հետ լուսանկարներ է հրապարակել`ցույց տալով, թե ինչպես են հայր ու որդի կերակրում շանը:
Նշենք, որ ավելի վաղ երգիչը խոսել էր արտագաղթելու մասին ու ընդգծել՝ մշտական բնակության ԱՄՆ տեղափոխվելու ցանկություն չունի.
«Ես գործի բերումով համատեղում եմ։ Հիմնական գործունեությունս ծավալում եմ Հայաստանում։ ԱՄՆ գնում եմ մենահամերգներով կամ հանգստանալու։ Քանի որ Երևանից հետո 2-րդ քաղաքը, որտեղ իմ ամենաշատ ընկերները կան՝ Լոս Անջելեսն է, դրա համար շատ եմ այցելում։ Հայաստանում վաստակած ֆինանսը բավարարում է լիարժեք ապրելու համար, չեմ նեղվում»,-նշել էր երգիչը: