Երեկ`10.10.2024, երևանյան ռեստորաններից մեկում տեղի է ունեցել շքեղ հարսանիք: Հարսանիքի քավորը նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդին է:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ, քավորական ընտանիքն աչքի է ընկել իրենց հարսի կոշիկի շռայլ «գնումով»,ինչպես նաև հերթական անգամ դոլարներ են հասել հարսի «դուռ փակողին»:
Կադրերում երևում է, որ Ալեքսանյանի հարսը գտնվում է հղիության վերջին ամսում: Ի տարբերություն գործարարի աղջիկների` Ինգան կարծես թե նախատեսում է փոքրիկին լույս աշխարհ բերել հայրենիքում:
Նշենք, որ զույգը դուստր է ունենալու: