Հայկական թատրոնը արհամարող բլոգերը հնդիկների պաշտպան․․․ խնդալու է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հայտնի սննդաբան Սոնա Մանուկյանը այսօր հայտնվել էր սոցիալական ցանցերի և բլոգերների ակտիվ քննադատությունների կենտրոնում։ Մի շարք էջեր տարածել են պնդումներ, թե նա զբաղվում է ռասիզմի քարոզով, չնայած այն հանգամանքին, որ նա էլ ապրում և մասնագիտական գործունեություն է իրականացնում ԱՄՆ-ում։

Ակտիվ քննադատող բլոգերներից մեկը՝ Ռաֆիկ Համբարձումյանն էր (haydalek), ով թիրախավորելով իր կոլեգային մոռացել է ոչ վաղ անցյալում իր արտահայտած մտքերի մասին, առ այն, որ Թատրոնը կորցրել է իր արդիականությունը.

«Ես չեմ համարում, որ մեր հասարակությունը դեգրադացվում ա, եթե թատրոն չի գնում։ Ուրեմն թատրոնը էդքան հետաքրքիր չի։ Թող փորձեն իրենց մաքսիմումը անեն, մի քիչ ժամանակակից մտածեն։ Գնացողը գնում ա, բայց էդ մասն էլ, ցավոք, կմահանա»,- ասել էր բլոգերը։

Եվ այս իրավիճակը միայն ծիծաղ է առաջացնում, ինչպես կարող է այժմ ազգությամբ հնդիկ մարդկանց «պաշտպան» կանգնել մի մարդ ով մեր արժեքների նկատմամբ այս դիրքորոշումն ունի։