«Ֆինանսականը պետք չէ, հոգեբանականն էլ չկա». Լիլիթ Կարապետյանի բաց խոստովանությունը՝ որդու և նախկին ամուսնու հարաբերությունների մասին

Օրերս Լիլիթ Կարապետյանն հյուրընկալվել էր «O Sole Mio» հաղորդմանը։ Զրույցին հետևել է StarNews-ը։

Հաղորդման ընթացքում երգչուհին անդրադարձել է բաժանումից հետո որդու մեծացման հարցում հոր մասնակցությանը՝ խոսելով թե՛ ֆինանսական աջակցության, թե՛ հայր-որդի հարաբերությունների մասին։

«Չէ և պետք էլ չի։ Ես կարծում եմ՝ զավակների դեպքում ինքը հոգեբանորեն է ավելի շատ պետք, որը նույնպես բնականաբար չկա, իսկ ֆինանսականը ընդհանրապես պետք չի»,- նշել է Լիլիթ Կարապետյանը։

Երգչուհու խոսքերից կարելի է ենթադրել, որ ներկայում ոչ միայն ֆինանսական աջակցություն չկա, այլև հայր-որդի շփումներն ու հոգևոր կապն այնքան ակտիվ չեն, որքան կցանկանար տեսնել։