«Ծաղիկները ստեղծված չեն հավերժ ապրելու համար»․ Արևիկ Գևորգյանի գեղեցիկ ֆոտոշարքն ու գրառումը

Դերասանուհի Արևիկ Գևորգյանը նոր, գունեղ ֆոտոշարք է հրապարակել՝ ներկայանալով ծաղիկների գրկում։
Գեղեցիկ լուսանկարներին դերասանուհին կից գրել է խորիմաստ մտքեր կյանքի, գեղեցկության և ներկա պահը գնահատելու մասին։
«Ծաղիկները ստեղծված չեն հավերժ ապրելու համար։ Նրանք աճում են, բացվում, ծաղկում և մի օր թառամում։ Եվ հենց դա է նրանց գեղեցկությունը։ Նրանք մեզ հիշեցնում են, որ ամեն գեղեցիկ բան հավերժ չէ, ուստի պետք է կարողանանք այն տեսնել, զգալ ու գնահատել հենց այս պահին։
Եթե անընդհատ ապրենք անցյալում կամ սպասենք ապագային, կարող ենք բաց թողնել նրանց ծաղկումը։
Գուցե հենց դրա համար են ծաղիկները գոյություն ունենում․ որպեսզի մեզ սովորեցնեն լինել այստեղ և հիմա, ապրել ներկա պահը և չկորցնել կյանքի գեղեցկությունը, քանի դեռ այն մեր առջև է»,- գրել է դերասանուհին։
Հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է բազմաթիվ հավանումների և ջերմ մեկնաբանությունների։

























