Դժվար է դրա մասին խոսելը… Մարջան Ավետիսյանը՝ Հոգեբանական բռնության ենթարկվելու և դժվար փուլի մասին

Մհեր Բաղդասարյանի «Tête-à-tête» հաղորդմանհերթականթողարկումըԱնիԵրանյանի՝ «Նամակ Անցյալից» հեռուստասերիալիմասինհատուկթողարկումէր։

Պատմության առանցքային կերպարներից մեկը Մարջան Ավետիսյանինն էր, հոգեբանական բռության ենթարկվող կնոջ՝ տխուր ու էմոցիոնալ պատմություն։

Խոսելով կերպարի և դերի մասին Մհեր Բաղդասարյանը նշեց, որ պատմությունը նման է դերասանուհու իրական կյանքում ապրած հույզերին, ինչին էլ Մարջան Ավետիսյանը պատասխանեց.

«Անշուշտ էս կերպարը հոգեբանական բռնության տեսանկյուից արձագանք գտնում էր իմ ապրումների հետ, որոնք ես անցել եմ վերջերս։ Ինձ դժվար է դրա մասին խոսելը, հոգեբանական առումով իմ կերպարը մոտ էր այն ամենին ինչ ես ապրել եմ».- անկեղծացավ դերասանուհին։

Հավելենք, որ բոլորովին վերջերս StarNews.am-ը նյութ էր պատրաստել Մարջան Ավետիսյանի հավանական բաժանման մասին, և թերևս այս հարցազրույցը հաստատում է բաժանման վարկածը։