Գոռ Եփրեմյանի ծննդյան տարեդարձն է. ինչպես է նշել զույգը

Երեկ ամերիկաբնակ երգիչ Գոռ Եփրեմյանի ծննդյան տարեդարձն էր: Երգիչը բազմաթիվ  շնորհավորանքներ է ստացել: Նրա սիրելին` պարուհի Էլեն Հարությունյանն Ինստագրամի էջում մի քանի հրապարակում էր արել`այդպիսով ցույց տալով, թե ինչպես են նշել նրա ծննդյան տարեդարձը:

Հավելենք, որ Գոռ Եփրեմյան-Էլեն Հարությունյան  զույգի մասին քննարկումները եղել են շատ ու հակասական։ Նրանց կա՛մ սիրում են, կա՛մ քննադատում, բայց մեկ բան պարզ է. այս զույգը շարունակում է մնալ հայկական շոուբիզնեսի ամենահայտնիներից ու քննարկվածներից մեկը։