Նիկոլն ու կինը չարիք են, իմ անձնական թշնամիներն են. Շուշան Պետրոսյանի կոշտ արձագանքը

  • Nov 28, 2024

«Մեդիահաբ»-ի տաղավարում ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանն էր: Հաղորդման սկզբում Շուշան Պետրոսյանը խոսեց հասարակությունից և աղմկահարույց այն լուրերից, որ նա ունի տներ, որոնք տալիս է վարձով և որոշներն էլ վաճառել է հայտնի մարդկանց.

«Խնդիրը սուտ լուր տարածողները չեն, խնդիրը մարդիկ են, որոնք մեր կողքին ապրում են, այդ ուղեղի կարողություններով և հավատում են ,որ ես Փոքր կենտրոնում ունեմ 23 տուն, որ Կասկադի իմ տները վարձով եմ տալիս, որովհետև ագահ կին եմ և 800 հազարից չեմ իջել ոչ մի կոպեկ։ Իրենք քննարկում են,հավատում են։ Մի հատ Արցախցի կար, ով իսկապես հավատում էր, որ ես այդ տներն ունեմ։ Այս մասին խոսելն էլ է ամոթ, ամաչում եմ ո՞նց կարելի է …այդ երեսուն արծաթով առաջադրանք կատարողները մեղքի մեջ հավասարազոր կորած են, ինչպես առաջադրանք տվողները։ Նայեք ոնց ենք ապրում, մոխրագույն երկրում ենք ապրում, գորշ, տխուր երկրում, որը հրաշք է։ Նայեք մարդկանց, որ մինչև հիմա չարիքին կարող են հետևել։ Սարսափելի է ինձ համար`որպես Եվաի ցեղ, որ դրանք կանայք են լինում, որովհետև կինը սերունդ տվող է»։

Եվս մեկ վերնագիր, որ Շուշան Պետրոսյանի տղան ամաչում է իր հետ ապրել։ Այս մասին նա ասաց.

«Ընկերներիցս մեկը, որ դա ուղարկեց, որովհետև ես փակել եմ և աղբ չեմ կարդում։ Ունեմ սրտացավ ընկերներ, որոնք պատերազմների  մեջ են իմ պատճառով, ասում եմ`այ մարդ, ուշադրություն մի դարձրեք։ Այս ապիկար իշխանության ոչ մի նկար իմ էջին չի կարող լինել, ես չեմ կարող աղտոտել իմ էջը՝ չի կարող մեղքն իմ էջում ներկա լինել։ Մեղքը, չարիքը սնվում է մեր վերաբերմունքից։ Մի սնեք, ոնց որ սնեցիք, կյանքի կոչեցիք, հիմա էլ փորձեք հեռացնել իր գոյություն ու իր գաղափարը։ Այ կտեսնեք, ոնց կհեռանա, ոնց սինթետիկ եկավ երկիրս կործանելու, այ տենց հանկարծակի էլ հեռանալու է Աստված վկա»։

Այն հարցին` ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի զբաղվում նրա համերգի տոմսերի վաճառքով, երբ օրինամ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին, խնդրում եմ + դրեք` ովքեր՞ պատրաստ կլինեն 3500-5000դրամ վճարել համեգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու  եմ ներկա,բացակա անելու հեռանկարով»։

Շուշան Պետրոսյանն այս մասին խոսեց.

«Իր էությունն իմանալով`հավանաբար սոց հարցում է անում, որպեսզի դա էլ փակի, կամ արդեն էլեկտորատ է հավաքում ,իր նախընտրական քայլերն է անում։ Օրկեստրը դա արդեն մեծ բան է, թիվ է իր ընտանիքներով և այլն։ Շատ կցավեմ, եթե իր չափանիշներով վերբովկա անի նաև այդ երաժիշտներին։ Փչացնում է ամեն ինչ, հային է փչացնում, ոնց կարելի է տենց ապրել, ես զարմանում եմ: Ինքն այդքան չկա, ինքը չկա ընդանրապես, չարիք է։ Կինը,թիմը…Նրանք չարիք են, իմ անձնական թշնամիներն են»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետևյալ մտքին`  «Մենք պետք է հասկանանք, պետական գիտակցություն ունենանք, կարող ենք ունենալ պետականություն պահել ,թե՞ ոչ», Շուշան Պետրոսյանը ասաց.

«Հիմա ինձ ափերից մի հանեք, որովհետև ուզում էի ասել տո այ …գեղեցիկ մի բառ։ Չենք՞ ունեցել այդ պետականությունը, աշխարհի յուրաքանչյուր բեմի վրա գլուխս բարձր եմ դուրս եկել, հպարտությամբ եմ հայտարարել ,որ հայ եմ»։

Մեկնաբանություն

Որոնում