ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոյի նախկին սիրելին`Գոհարը, բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Մոդելը ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում`ցույց տալով իր վայելքները:
Այս անգամ նա չափազանց սեքսուալ տեսքով է հրապարակում արել`ցույց տալով իր կրծքերի կրքոտ բացվածքը:
Նշենք, որ վերջերս Հերթական հրապարակման մեջ Գոհարը ավտոմեքենայի մեջ էր`ինչ որ տղամարդու կողքին: Մոդելը փորձել էր թաքցնել կողակցի դեմքն ու այդպիսով պահել ինտրիգը:
Արդյո՞ք լուսանկարում նրա նոր սիրելին էր, թե ոչ, դժվար էր ասել:
Հավելենք, որ ավելի վաղ`նախքան բաժանվելը, Սուպեր Սաքոյի նախկին սիրելին մանրամասնել էր, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ և դրանով չի որոշվում հարաբերությունների ամրությունը:
«Մենք երկուսս էլ ունենք երեխա/ երեխաներ, իմաստ չենք տեսնում նորից անցնել նույն փորձություններով: Երեխաները չէ, որ ամրացնում են հարաբերությունները: Ձգտում ենք հիմա ունենալ մի փոքր ազատ ժամանակ, որ հասցնենք վայելել միմյանց»,- պատասխանել էր Գոհարը:
Հետևորդները նաև հետաքրքրվել էին, թե ինչպես է նրա որդին՝ Դավիթն իրեն զգում ԱՄՆ-ում:
«Իրեն զգում է իդեալական: ՌԴ-ում նա հաճախ է զգացել դիսկրիմինացիա իր անձի նկատմամբ, նրան սևամորթ էին անվանում, նաև եղել են դժվարություններ, քանի որ նա եղել է ԱՄՆ քաղաքացի: Նա իրեն զգում է, ինչպես իր հայրենիքում, այստեղ է նաև նրա հայրը, նախկինում նա շատ էր կարոտում, իսկ հիմա նրանք հաճախ են հանդիպում»,- գրել էր նա: