Մшհացել է հայտնի երգչի եղբայրը. Աստղային օրվա ամփոփում

  • Feb 20, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Երգչուհի Սոնա Ռուբենյանը հերթական անգամ դստեր՝ Մարիի մասնակցությամբ զվարճալի և ջերմ հրապարակում էր արել՝ արժանանալով բազմաթիվ ջերմ մեկնաբանությունների։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանն էլ նոր լուսանկարներ էր հրապարակել որդու հետ համատեղ։

Իսկ ահա երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել էր դուստրերի մասնակցությամբ հոլովակով և գրել.

«Երբ ակնկալիքներդ չեն արդարանում»։

Հումորիստ Գրիգ Գևորգյանն էլ ցույց էր տվել, թե ինչպես է սկսվել իր և կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի առավոտը։

Մահացել է Սնուփ Դոգի կրտսեր եղբայրը՝ Բինգ Ուորթինգթոնը, Instagram-ում հայտնել է ինքը՝ ռեփերը։

Ըստ Կալիֆորնիայի Օրենջ շրջանի շերիֆի վարչության՝ 44-ամյա տղամարդը մահացել է հինգշաբթի օրը: Մահվան պատճառը կպարզվի թունաբանական եզրակացության եւ դիահերձման արդյունքներով։

Մեկնաբանություն

Որոնում