«Տրիկոյով իրեն մեյդան գցած Աննա Հակոբյանն է որոշում`վարչապետը սափրվի, թե փնթի տեսք ունենա». Արա Ղազարյան

  • Nov 28, 2024

StarNews-ն այս անգամ անրադարձավ  «Օձի լեզու» հաղորդաշարին և առանձնացրեց  հետաքրքիր հատվածներ։

Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, վերջերս միջազգային գիտաժողովի ներկայացել էր Մանուկ Ալեքսանյանի բաճկոնով և պայուսակով, որի վրա գրված էր ՝«Սեր»։

Արա Ղազարյանի կարծիքը նշվածի վերաբերյալ հետևյալն էր.

«Ինչու՞,որովհետև շատ քննարկվեց նրա «Hermes» պայուսակը մի քանի տասնյակ հազար դոլարանոց։ Որոշել է պադյեզնեդի մուտքերի հիշեցնող արվեստն իր վրա կրի և ևս մեկ անգամ ցույց տա, որ ժողովրդի ծոցից  է ելած։

Հեծանիվով տրիկոյի նկարից հետո,որտեղ բոլոր բարեմասնությունները մեյդան քցած,առաջին պլան երևում էին ՝ դրանից հետո ինչ-որ էսթետիկա սպասելը, մեղմ ասած, մանկամտություն կլինի։ Ես չեմ ուզում անդրադառնալ ,որովհետև ինչքան անդրադառնամ, այնքան ավելի վատ կլինի»։ 

Մհեր Բաղդասարյանն այս մասին խոսելիս նշեց.

«Իմ կարծիքով վատ բան դրանում չկա, որովհետև տեղական արտադրողին է օգնում և պրոպագանդում հայրենական արտադրության հագուստը։ Եթե կարող է երկրի առաջին դեմքը՝ վարչապետի կինը, կարող է օգնել դիզայների  ավելի մասայական դառնալուն, դրա մեջ ես վատ բան չեմ տեսնում։ Այլ հարց է դրա էսթետիկան, որովհետև նույն հագուստով կարելի էր, օրինակ, ներկայանալ ինչ-որ ժամանցային միջոցառման, բայց ոչ գիտական ժողովի։ Դա էլ արդեն խոսում է իր տեսակի մասին»։

Այս օրերին ամենաքննարկվող իրադարձություններից մեկը նաև «Երևան ֆեյշն վիքն» էր, որին այս տարի չէին համաձայնվել մասնակցել ամենահայտնի դիզայներներից մի քանիսը։ Բնականաբար, քննարկումների ֆոնին ամենաշատը քննարկեցին վայրերը, թե որտեղ են անցկացվում ցուցադրությունները։ Մանուկ Ալեքսանյանինը` Հանրապետության հրապարակում, մի դիզայներական տան ցուցադրություն էլ` բռնագաղթվածների թանգարանի հուշահամալիրում։ Մի ստվար զանգված վիրավորված էր,որ այդ հուշահամալիրում նման երեկո են կազմակերպել։

Մհեր Բաղդասարյանը նշեց.

«Լինելով երկիր, որը դեռ ունի գերիներ Ադրբեջանի տարածքում և որոնց ճակատագրի մասին հստակ ինֆորմացիա չկա, բնականաբար ավելի ուշադիր, մանրամասն պետք է քննարկել և ընտրել վայրերը»։

Արա Ղազարյանն էլ հակադարձեց.

«Ես չեմ կարծում, որ նրանք չեն քննարկել  և մանրամասն չեն դիտարկել այդ վայրը։ Կարծում եմ պատահական ոչ մի բան մեր երկրում տեղի չի ունենում և առհասարակ: Պատահական տանը՝ խոհանոցում ձեռքդ կպնում է և թեյի բաժակն ընկնում ու կոտրվում է, բայց պատահական Հանրապետության հրապարակում անցկացնել նման միջոցառու՞մ, դա պատահական չէ»։

Ամենաքննարկվողը նորաձևության շաբաթվա համատեքստում հատկապես Արամ Նիկոլյանի ցուցադրությունն էր։ Նա իր ցուցադրությանը ներկայացրել է 7 թվով  պետության հիմնասյուները ,որպես երևույթներ և որպես գաղափարախոսություն յուրաքանչյուրը մարմնավորում էր հայտնի մարդկանցից մեկը, այդ թվում` Շուշան Պետրոսյանը ,Նազենի Հովհանիսյանը, Սոֆի Մխեյանը , Էվելինա Շահինյանը, Մարջան Ավետիսյանը, Սոնա Ռուբենյանը և էլի տարբեր ազդեցիկ ու հայտնի կանայք։ Կերպարներից մեկը՝կապված հավատքի, կրոնի հետ, մարմնավորել էր Նազենի Հովհաննիսյանը։ Կերպարը չափազանց քննարկվեց, քննադատվեց, որից անմիջապես օրեր անց Նազենի Հովհաննիսյանը հանդես  եկավ բացատրությամբ, հայտարարությամբ և կետ առ կետ ներկայացրեց,թե ինչումն է կայանում կերպարի գաղափարախոսությունը։ Որից հետո կրկին սկսեցին ծաղրել և քննադատել Նազենի Հովհաննիսյանին` նշելով, որ այնուամենայնիվ սպառիչ չէ պատասխանը։

Այդ ամենից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկինը`ըստ Մհեր Բաղդասարյանի, ի զարմանս բոլորիս, իր ֆեյսբուքյանը միկդոբլոգում գրեց Նազենի Հովհաննիսյանի մասին դրական մեկնաբանություն ՝զետեղելով լուսանկարը։

Արա Ղազարյանի  կարծիքը հետևյալն էր.

«Ես համաձայն չեմ Մհերի այն տեսակետի հետ, որ Աննա Հակոբյանը 10-ով 0 արեց։ Ընդհակառակը` հեռու է 10-ով 0-ից, դա ուղղակի  խայտառակ պարտություն էր։ Ինչ վերաբերվում է Աննա Հակոբյանի փիառ թիմին, ես չեմ կարծում, որ նա ունի փիառ թիմ: Նա հենց ինքը փիառ թիմ է վարչապետի համար։Նա միանձնյա որոշում է վարչապետն այդ օրը  կսափրվի, փնթի տեսք կունենա։ Նա է որոշում այդ օրը լոբի կմաքրի, կհագնի խայտառակ կարճ տոպիկ, թե այդ օրը  կհագնի Սուրբ կույս Մարիամի կերպարով ինչ-որ շոր և կներկայանա Վատիկանում Հռոմի Պապի ընդունելությանը։ Այնպես, որ Աննա Հակոբյանը փիառ թիմ չունի։ Ակնհայտ է, որ նա կամակոր կին է և որոշում է ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև ամբողջ ազգի  ճակատագիրը»:

Մեկնաբանություն

Որոնում