«Բացարձակ արժեք»-ի հյուրն էր դերասանուհի Մանե Հակոբյանը։
StarNews-ը հետևեց հաղորդմանը։
Վերջերս Մանեն հանդես եկավ մի նախագծում,որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին։ Համացանցում քննարկումները շատ էին, կարծիքները տարբեր, սակայն հիմնականում քննարկում էին, թե ինչպես եղավ, որ Կարենը համաձայնվեց Մանեն լինի եթերում.
«Կարենն ասեց՝ ինչի՞ չես հարցնում, ինչու՞ դեմ չէի։ Առաջարկից հետո ձայն չեմ հանել երեք օր, ինքն էլ չի խոսել: Ասեց՝ չի հետաքրքրու՞մ` ինչի բան չեմ ասել: Ասեցի` հետաքրքրումա, ուղղակի վախենում էի վատ արձագանք ստանայի, կոնֆլիկտ լիներ,փոշմաներ։ Ասեց՝ որովհետև քեզ շատ եմ սիրում ու ուզում եմ երազանքներիդ հասնես, գիտակցում եմ, որ բացի «մենք»-ից դու առանձին անհատ ես։ Կար մի շրջան, երբ տանուլ էի տալիս ընտանիքը, ոչինչ չէի հասցնում։ Թողեցի և ընկա խորը դեպրեսիայի մեջ, որովհետև անսովոր էր աշխույժ ապրելակերպից հետո կորցնել ամեն ինչ։ Երկար տանջվելուց հետո` դիմեցի մասնագետի»։
Խոսելով տաբուներից` դերասանուհին ասաց.
«Մենք ունենք տաբուներ։ Դա ի սկզբանե եղել է Կարենի կողմից, որի հետ ես համաձայնել և համակերպվել եմ՝ լիարժեք ընկալելով։ Օրինակ «իրական համբույր» տեղի չի ունենում`թե´Կարենի խաղով, թե´ես իհարկե նոր եմ սկսել։ Դա տաբու է մեր համար։ Դրան հեշտ լուծումներ կան ՝իմիտացիաներ»։
Մանե Հակոբյանը հայրիկի հետ սերտ շփման մեջ չէ.
«Ես 8-9 տարեկան եմ եղել, երբ ծնողներս բաժանվել են։ Այն երեխաներից չեմ եղել, որ մեադրեմ։ Հակառակը` միշտ ասել եմ, որ դա իրենց լավագույն որոշումն է եղել։ Մամայի մոտ եմ եղել, մեծացել, դրա համար մամայի հետ եմ կայացրել որոշումներս`չնայած, որ հորական կողմիս հետ լավ հարաբերությունների մեջ եմ` նամանավանդ տատիկիս»։
Կար շրջան,երբ ամուսնու՝ Կարենի հնչեցրած խոսքերից մեկը խիստ ծնողավարման մասին քննադատվեց համացանցում։ Կիսու՞մ է արդյոք այդ միտքը Մանեն.
«Չեմ կիսում, բայց կարևոր բան կասեմ.Կարենը շատ տեղեր արտահայտվելիս խոսել է էմոցիոմալ ու բուռն։ Էնպիսի դեպքերից, թեմաներից հետո է խոսել, որոնք իրեն ցավեցնում են, վախեցնում են ու անգամ ջղայնացնում։ Ընկալում եմ ,որ դա իրական չի։ Շատերս ,անգամ ամենախաղաղ մարդիկ, անում են արտահայտություններ ինչ-ինչ պահերի։ Կարենը սարսափելի բարի, նուրբ, հասկացող ծնող է: Ուղղակի պետք է տհաճ խոսակցություններ չբացել, չջղայնացնել ,քանի որ էմոցիոմալ է, կարող է արտահայտվի, բայց էդպես չի»։