Ննջեցիր հավետ. Լուիզա Ղամբարյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ մանրամասներ

Մի քանի տարի առաջ կորոնավիրուսի բարդացումների հետևանքով դերասանուհի Լուիզա Ղամբարյանը կորցրեց ամուսնուն և մայրիկին։ Իր համար դժվար այդ թեմայով դերասանուհին հերթական հրապարակումն էր արել։ Նա ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր մայրիկի երիտասարդ տարիներից մի լուսանկար ու գրել.

«Առանց քեզ շատ դժվար է մամ… Բայց ինձ երկնքից էլ ուժ ես տալիս ու էդ ուժով հաղթում եմ կյանքին, բայց պարտվում եմ կարոտիդ։ 4 տարի առաջ ննջեցիր հավետ։ Կարոտել եմ, Մամա ջան»։