StarNews-ը բազմիցս անդրադարձել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքին ու նրանց թոռնուհուն՝ Անժելային։
Սիրված դերասանների թոռնուհին շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ամիսներ առաջ ծնվել է Անժելայի որդին, ում զույգը տվել է Հարություն անունը։
Սիրված դերասանների թոռնուհին հաճախ է տարբեր հրապարակումներ անում նորածին որդու հետ, դրանք շատ հուզիչ են և լայնորեն տարածվում են համացանցում։
Օրերս ընտանիքը նշում էր փոքրիկի 6 ամսականը: Լուսանկարվելու ընթացքը, պարզվում է, բավականին ուրախ է անցել: Դե իսկ կադրերում երևում է`ինչպես է Արմեն Մարությանը խաղում ծոռնիկի հետ: