Այսօր երգչուհի Մաշ Իսրայելյանի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով երգչուհին նոր ֆոտոշարքով է ներկայացել`դրանք հրապարակելով ինստագրամյան հարթակում:
«Happy birthday to me»,- կից գրել է երգչուհին:
Նշենք, որ վերջին ամիսները բավականին բարդ էին երգչուհու համար: Քույրիկի ողբերգական մահը, դրան զուգորդված խոսակցությունները տևական ժամանակ ստիպում էին Մաշին լռել:
Որոշ ժամանակ անց երգչուհին ուժ գտավ ու փոքրիկ քայլերով վերադարձավ իր աշխատանքին:
StarNews-ը ևս շնորհավորում է երգչուհուն ծննդյան օրվա առթիվ: