Այսօր դուդուկահար Կամո Սեյրանյանի ծննդյան օրն է: Այս առիթով նրա դուստրը`Սեդան, հայրիկի համար անակնկալ երգ է պատրաստել:
Հենց կեսգիշերին հայրիկը լսել է դստեր անակնկալ կատարումը, ինչն էլ հուզել է հայրիկին:
View this post on Instagram
«Ծնունդդ շնորհավոր Պապ ջան»,- հրապարակած կադրերին կից գրել է Սեդան:
Նշենք, որ օրեր առաջ «Ռանդևու» հաղորդման շրջանակներում Կամոն խոսեց Սեդա Սեյրանյանի պրոդյուսերը լինելու փաստից.
«Մեր Հակոբի հացը ուզում եմ մանրից ձեռից տանեմ։ 10-15 տարի առաջ, միշտ Հակոբը Սիլվայի հետ էր։ Հիմա ես միշտ Սեդայի հետ եմ՝ դառել եմ Հակոբը։ Խորհուրդ կտամ իմ երաժիշտ այն ընկերներին, ում երեխաները բնությունից օժտված չեն տաղանդով, այդ երեխաները մեղք են, մեկա ժողովուրդը բոլորից լավա հասկանում»: