«Տարոսը քեզ, հաջորդը քո հարսանիքին քեֆ կանենք»… Տաթևիկ Ադումյանը ամուսնալուծվել է. ԲԱՑԱՌԻԿ

  • Sep 30, 2024

StarNews-ը հայտնել էր, որ օրեր առաջ տեղի է ունեցել դերասանուհի Տաթևիկ Ադումյանի եղբոր հարսանյաց արարողությունը։ 

Տաթևիկն իր ինստագրամյան էջում կիսվել էր բազմաթիվ կադրերով՝ ցույց տալով, թե ինչպես է անցնում օրը։ 

Գեղեցիկ ավանդական տարրերով ու շքեղ ձևավորմամբ հարսանի ընթացքում եղան հուզիչ ու անչափ ուրախ դրվագներ։ Ամբողջ օրվա ընթացքում դերասանուհին զույգի հանդեպ հոգատարությամբ՝ ուշադրության կենտրոնում էր, իսկ StarNews-ի աչքից չի վրիպել որ  Տաթևիկը միայնակ էր եղբոր հարսանիքին, և նրա ամուսինը ոչ մի կադրում չէր երևում, դա թույլ է տալիս մտածել, որ զույգը ամուսնալուծվել է։ 

Սրանք միայն կասկածներ կմնային, եթե երեկոյի ընթացքում հարսիկը ծաղկեփունջը, նետելու փոխարեն, չտար Տաթևին։ 

Դերասանուհին իհարկե հուզվեց, իսկ հանդիսավարն էլ նշեց՝ «Որ ասում էի հաջորդը քո համար ենք հավաքվելու ու սենց լավ քեֆ անենք չէիր հավատում, տարոսը լինի քեզ։ Շնորհավորում եմ, բայց ինձ չմոռանաս»։

Սա ասես փաստում է, որ Տաթևիկ Ադումյանը 14 տարվա ամուսնությունից հետո որոշում է կայացրել ամուսնալուծվելու և այդ  մասին հայտնել է իր սոցիալական էջի միջոցով։

Մեկնաբանություն

Որոնում