4 տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ:
Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում:
Ռազմական դրություն էր և´ Արցախում, և´ Հայաստանում: 44 օր շարունակ հայ զինվորները, կամավորները կռիվ տվեցին սիրիացի ահաբեկիչների դեմ: Զոհվեցին հազարավոր հայորդիներ, ունենք գերիներ ու անհետ կորածներ, նրանց մինչ օրս դեռ սպասում են…
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Արմենչիկի կինը`Լուսինեն, իր ինստագրամյան էջում հրապարակել է 44-օրյա պատերազմից կադրեր ու գրել հետևյալը.
«Էս ցավը մենք երբեք չենք մոռանա, երբեք»,- կից գրել է երգչի կինը:
Նշենք, որ այս օրերին նրանք գտնվում են Իտալիայում`վալելում իրենց հանգիստը երկուսով: