Ռեփեր Սուպեր Սաքոյի անձնական կյանքը մշտապես աչքի է ընկնում իր փոփոխություններով և անսպասելի զարգացումներով:
Սուպեր Սաքոն ամուսնացած էր, սակայն բաժանումից հետո նրա կյանքում հայտնվեցին կանայք, որոնցից օրինակ, Լոլայի հետ հարաբերությունները թևակոխեցին ավելի լուրջ փուլ, սակայն այն երկար չտևեց:
Լոլայից բաժանվելուց հետո էլ ռեփերը մի քանի անգամ կանանց մասնակցությամբ հրապարակումներ է արել, դե իսկ երեկ ևս բացառություն չէր:
Ռեփերն իր նոր հրապարակման մեջ գրկախառնված է մի կնոջ հետ, ում դեմքը, սակայն, չի երևում: