Ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանն իր ընտանիքի հետ շատ ակտիվ է սոցիալական հարթակներում։ Նրանք հաճախ են հանդես գալիս անձնական ու աշխատանքային հրապարակումներով։
Սակայն վերջին շրջանում հատկապես նրանց հրապարակումներում մեծ տեղ է զբաղեցնում կրտսեր Տիգրանի լուսանկարները:
Նրանք ամեն ամիս ցույց են տալիս`ինչպես են նշում փոքրիկի ամսականը, կադրեր են հրապարակում նրա զբոսանքից, ինչպես նաև «սելֆիներից»:
Հավելենք, որ օրեր առաջ էլ Տիգրանը կնոջ`Նունեի հետ սիրառատ հրապարակում էր արել ու խոսել ընտանիքի կարևոր լինելու մասին.
«Ընտանիքն ամենակարևոր բանն է իմ կյանքում: Առանց նրանց ես ոչինչ եմ, բայց նրանց հետ կարող եմ սարեր շուռ տալ: Գնահատեք ձեր սիրելիների հետ անցկացրած յուրաքանչյուր պահը»: