Դերասանուհի Աննա Հարությունյանի կյանքն ու գործունեությունը մշտապես քննարկումների կենտրոնում են։
Նրա և Միքայել Պողոսյանի սիրո պատմությունը շատերի մոտ առաջացնում էր հակասական կարծիքներ։ Զույգի միջև տարիքային մեծ տարբերությունը ստիպում էր հանրությանը քննարկել ու նաև քննադատել։
Զույգն այդ խոսակցություններին չէր անդրադառնում, նույնիսկ պահում էր ինտրիգ՝ իրենց միասին լինել կամ չլինելու հարցում։
Այսօր մի բան հստակ է` այո, նրանք միասին եղել են երկար տարիներ, սակայն դա այլևս այդպես չէ։
Աննան միայն Միքայել Պողոսյանից բաժանվելուց հետո սկսեց առավել ակտիվ լինել ինստագրամյան էջում ու վերջին հրապարակումներում նկատելի է, թե որքան է նա գեղեցկացել։