Փետրվարի 13-ի երեկոյան Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը: Այս օրը ամուսնացած զույգերը գնում են եկեղեցի`Տիրոջն ընդառաջ:
Ամիսներ առաջ ամուսնացած երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդին ու հարսը`Նարեկն ու Օլյան, այս տարի նշում են Տյառնընդառաջը:
Երգչի հարսն իր արտաքին տեսքում ներառել է հայկական զարդեր, ինչպես նաև կրում է զգեստ`հայկական ազգային նախշերով:
Ինչպես և ավանդույթն է`զույգը կրակի վրայով ցատկել է, պարել ու իրականացրել տոնի ծեսը:
Ներկայացնում ենք մի քանի կադրեր: