Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը ամուսնությունից, ապա նաև երեխա ունենալուց հետո շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել։
Էվելինան իր ինստագրամյան էջում ևս ակտիվ է։ Նա այնտեղ ցույց է տալիս ներկայացման փորձերից կադրեր, ինչպես նաև փոքրիկ Դանիելի մասնակցությամբ հոլովակներ։
Երեկ դերասանուհին մասնակցել է հարազատներից մեկի ապագա երեխայի սեռը պարզելու արարողությանը։
Չնայած նրան , որ ողջ ընթացքում Էվելինան պնդում էր, որ երեխան տղա է լինելու, նա բավական ոգևորությամբ է ընդունել բալիկի աղջիկ լինելու փաստը։