Ձեր գովազդն այստեղ

Իրականում ինչ էր եղել Հայկո-Մկո զույգի միջև, ինչու նրանք սկսեցին չշփվել միմյանց հետ

  • Dec 04, 2024

Tete A Tete հաղորդաշարի հյուրն այս անգամ Ռուբեն Մխիթարյանն էր։

StarNews-ը հետևեց զրույցին:

Անդրադարձ եղավ Հայկո-Մկո զույգին: Եղել են ասեկոսեներ, որ Մկոյի և Հայկոյի հարաբերություններն այնքան վատ են եղել, որ նրանցից մեկը հրաժարվել էր միևնույն տաղավարում նկարահանվել։ Ինչպես են վարվել այդ պարագայում: Ռուբեն Մխիթարյանը նշեց.

«Այդ ամեն ինչի հետ կապված շատ լեգենդներ, հորինվածքներ կան։ Իհարկե եղել են վատ հարաբերություններ, և դա փաստ է։ Այո, կյանքի մի ճատվածում նրանց հարաբերությունները փչացել էին և դա մենք բոլորս գիտեինք։ Նկարահանման հրապարակից երկու մարդու անձնական գաղտնիքները բացելու ես իրավունք չունեմ։ Կարող եմ ընդամենը ասել,որ այդ պիրիուդի համար բոլորս ցավում էինք: Հայաստանի Հանրապետության լավագույն դուետը անցնում էր այդ հոգեբանական փուլի միջոցով»։

Այն հարցին`ճիշտ՞ է,որ «Կարգին սերիալը» նկարահանելիս, ստիպված են եղել Մկոյին և Հայկոյին նկարել առանձին-առանձին ու ընդհանուր  տեսարաններում մոնտաժի միջոցով միացնել իրենց կադրը, Ռուբեն Մխիթարյանը պատասխանեց.

«Այդ հարցին կարող է պատասխանել Արման Մարությանը, նա, ով նկարել է»։

 

Մեկնաբանություն

Որոնում