Երեկ Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի օրհներգի կատարմամբ:
Այստեղ էին հայ հայտնիներից շատերը, այդ թվում երգչուհի Սիրուշոն:Երկրպագուները մոտենում և լուսանկարվում էին իրենց սիրելի երգչուհու հետ:
Նշենք նաև, որ «Լեռները կհիշեն» սերիալը ողջ անձնակազմով ևս այստեղ էր: Այս մասին իմանում էինք Ռոմել Սարգսյանի հրապարակումից, ով կոչ էր արել մարդկանց միանալ:
Նրանց շարքերում են նաև դերասանուհիներ Լիանա Վանոյանն ու Անահիտ Կիրակոսյանը: