Ձեր գովազդն այստեղ

Ամուսնացած տղամարդ էր, իր հետ հույս չէի կապում.ինչպես Գոհար Իգիթյանն ամուսնացավ Արմեն Խանդիկյանի հետ`չսպասելով նշանածին

  • Jan 27, 2025

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդմանը հյուրընկալվել էր դերասանուհի Գոհար Իգիթյանը։

StarNews-հետևեց զրույցին։

Արմեն Խանդիկյանի կինը լինելը և՛ պարտավորեցնող է, և՛ ինչ-որ առումներով սահմանափակող։

«Իր կարծիքն ինձ համար որպես դերասանուհի շատ կարևոր է։ Ցավում եմ, որ մեր մասնագիտությունը շատ հասարակացվեց։ Այդքան հասարակ ու պարզ մասնագիտություն չէ, աշխատատար է, և բոլոր իմաստներով դու  պիտի պատրաստված լինես: Ես թատրոնում մինչև Արմեն Խանդիկյանի կինը լինելն ավելի լավ կարգավիճակում եմ եղել։ Պարտավորեցնող է Արմեն Խանդիկյանի կինը լինելը, ես չեմ ստի։ Ոչ միայն Արմեն Խանդիկյանի կինը լինելը, ես այնպիսի ընտանիք եմ մտել, որտեղ Խանդիկյանի եղբայրը Տիգրան Լևոնյանը…Գոհար Գասպարյանը… Իսկապես տեսել եմ աստղերի, շփվել եմ իրենց հետ ու այդ օրվանից մտածել` ես ով եմ, որ այս մարդկանց հետ համեմատվեմ՝ ընդամենը շնորհքով մի աղջիկ եմ, ով սիրում է իր մասնագիտությունը»։

Դրամատիկական թատրոնում առաջին ծանոթության ժամանակ ունեցե՞լ է տիկին Խանդիկյանը սիրահարվածություն, թե՞ առաջացել է ավելի ուշ.

«Շատ վաղուց ա դա եղել։ Ես կումիրներ չեմ ունեցել, բայց որ եկել եմ դրամատիկական թատրոն, մտածել եմ` այ ես կուզենայի էսպիսի ամուսին ունենալ։ Նախ ինքը ինձ հետաքրքրում էր, որ կնամոլ չի եղել .դա առաջին գրավող հատկանիշն էր։ Ես այնքանով էի հողին կպած, որ ինքը ամուսնացած տղամարդ էր, Տաթևիկը Ղափլանյան աշխատում էր մեր թատրոնում։ Ոչ մի իլուզիաներ, հույսեր իր հետ չեմ կապել։ Զգոն մարդ եմ միշտ եղել և շատ էմոցիոնալ: Իրական կյանքում ռեալիստ եմ։ Ինձ երբևէ իմ երկրպագուները ժեստերով,ծաղիկներով չէին կարող գրավել։ Հետո հասկացա` ինչի էի հավանում իրեն, որովհետև ինքը խոսքի մարդ է: Նոր էի Արտասահմանից եկել, զգեստներ էի բերել ու ամեն օր ինչ-որ նոր բան էի հագնում։ Բոլորը բնականաբար ուզում էին դուր գալ Արմեն Խանդիկյան ռեժիսորին` ուղղակի որպես  բեմադրիչ, որ քեզ դեր տա։ Մտքովս չէր անցնի, որովհետև ինքը շատ զուսպ էր իր ցանկություններում, ես էլ։ Ես իրեն միշտ սիրահարված եմ եղել ,բայց երբեք դա ցույց չեմ տվել։ Հետո եկավ մի էտապ, երբ Տաթևիկն ընդմիշտ գնաց Միացյալ Նահանգներ։ Ես էլ նշանվել էի մի տղաի հետլ նա էլ գնաց Ամերիկա։ Մի քանի տարի անցավ, օրերից մի օր զանգ ու էդպես սկսվեց։ Երկուսս էլ հասունն էինք։ Չնայած մեր տարիքային  տարբերությունը բավականին մեծ էր՝ 18տարի»։

Մեկնաբանություն

Որոնում