Ձեր գովազդն այստեղ

Արտաշ Ասատրյանն ընտանիքի հետ գնացել է բալետ դիտելու. կադրեր

  • Dec 10, 2024

Երգիչ Արտաշ Ասատրյանն ու իր ընտանիքի անդամները սիրում են միմյանց հետ ժամանակ անցկացնել: Նրանք շատ հաճախ իրենց  ինստագրամյան հարթակում ներկայացնում են ընտանեկան ժամանցը, դե իսկ այս անգամ էլ  Ասատրյանները ներկայացրել են ընտանեկան երեկոներից  մեկը, որտեղ նրանք գնացել են Բալետ դիտելու:

Նշենք, որ Արտաշ Ասատրյանը վերջին շրջանում ընտանիքի հետ միասին մեկնել էր Վիեննա, որտեղից էլ նրանք պարբերաբար հանդես էին գալիս նոր հրապարակումներով։ Մանավանդ Գրիշան և Սյուզին այս առումով բավականին ակտիվ էին սոցիալական հարթակներում ու պարբերաբար կիսվում են Վիեննայի տեսարժան վայրերից արված կադրերով։ 

Հետաքրքրականն այն է, որ ընտանիքը հանգստի էր մեկնել անմիջապես իրենց ռեստորանային համալիրում տեղի ունեցած հրդեհից հետո, որը բավականին լուրջ հետևանքներ էր ունեցել։

Մեկնաբանություն

Որոնում