Իմ ցավը ոչ ոք չի հասկանա. Վահե Խաչատրյանը՝ կնոջ՝ Արմինե Ճաղարյանի մաhվան մասին

  • Jun 07, 2024

«Սրտի տանիքներով» հաղորդաշարի հյուրն էր դարձել Վահե Խաչատրյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր նաև կնոջ՝ երջանկահիշատակ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մասին։ StarNews-ը ներկայացնում է կարևոր հատվածները.

«Դա իմ անձնական ցավն է, ես ինչու՞ պետք է դիմացինիս ծանրաբեռներմ դրանով։ Ես դրանով պիտի ապրեմ կամ չպիտի ապրեմ, չգիտեմ՝ ոնց է դասավորվելու կյանքս։ Սփոփում չկա իրականում։ Այն, ինչ-որ պետք էր ասել ես ամեն օր, ամեն վայրկյան ասել եմ։ Մենք գիտեինք, թե ինչքան են իրար սիրում։ Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ այս կյանքում վայելի մեր ունեցածի թեկուզ 10%-ը, որովհետև 2 տարին արդեն անցել է, բայց, միևնույնն է, ես հասկանում եմ, թե ինչքան եմ իրեն սիրում ու սիրելու եմ մինչև կյանքիս վերջ։ Փոքրիկ այց եմ ունեցել հոգեբանի մոտ, բայց անիմաստ եմ համարում»։

Մեկնաբանություն

Որոնում