«Վերցրին ու տվին պոլին, ասեցի`բերել են, որ ինձ ծեծե՞ն». «Բանակում»-ի Համբարձումը պատմում է

  • Jul 02, 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասան Էմիլ Գալստյանն է:

StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում դերասանը խոսել է մի շարք թեմաների, այդ թվում «Բանակում» սերիալի, անձնական կյանքի, ինչպես նաև մանկության մասին:

Էմիլ Գալստյանի մայրիկը դերասանուհի է եղել, այդ իսկ պատճառով հենց փոքր տարիքից նա իր օրերն անցկացրել է թատրոնում, հենց փոքրուց որոշել է`դերասան է դառնալու, իսկ մայրիկն ամեն կերպ փորձել է խանգարել որդուն`իր ճամփով գնալու հարցում: Որդուն ուղղորդել է տնտեսագիտության ոլորտ, սակայն ապարդյուն… Էմիլն ընտրել է դերասանական կրթությունը:

Էմիլը տան միակ տղան է, մայրը երգչուհի-դերասանուհի է, հայրը զբազվել է բիզնեսով, ծնողների ամուսնալուծվելուց հետո առավելապես մայրիկի հետ է եղել, թեպետ մինչ օրս կա կապ հայրիկի հետ: Էմիլի խոսքով`ծնողների բաժանումն այնքանով է հետք թողել, որ ամբողջ կյանքում բոլոր հարցերը ինքնուրույն է լուծել, եթե այլ տղաներ դիմել են հայրիկին, ինքը չի անհանգստացրել և ինքն իրենով է խնդրին լուծում տվել:

«Փոքր ժամանակ տափուկ բնավորություն եմ ունեցել, դպրոցում չար եմ եղել, մի քանի անգամ մամային կանչել են դպրոց, բայց չի հավատացել, որ կարող եմ էդ ամենն անել, ասում էր` լու՞րջ, ինքնա՞, բայց իրականում ես էի էդ ամենի, դասերից փախնելու հետևում կանգնած: Մանկապարտեզ չեմ սիրել գնալ, լացում էի ու մնում մամայի մոտ, ինքն էլ ստիպված ինձ տանում էր թատրոն, ես տեսնում էի,ծանոթանում էդ ամենին:Մաման ամեն խմբակի փորձելա ինձ տանի, ջութակի, քսելոֆոնի, չեմ մնացել, որոշեց տանի ձյուդոյի, առաջին դասն էր, մեկ էլ բաժանվեցին զույգերը, չեմ հասկանում ինչա կատարվում, մեկ էլ վերցրին ու տվին պոլին, ասեցի`էս բերել են, որ ինձ սովորացնեն, թե ծեծեն, ինչ համար են ինձ կանչել ստեղ:Էդտեղից էլ դուրս եկա,գնացի շախմատի, բայց ամեն տեղ 2 օր եմ մնացել, ինձ չէր ձգում: Հասկացա, որ իմը թատրոննա, ընդունվեցի թատերական ինստիտուտ»:

2009 թվականին Էմիլ Գալստյանին հնարավորություն ընձեռվեց նկարահանվել «Բանակում» սերիալում, որը մինչ օրս դիտվում է և որի արդյունքում դերասանին շատերը մինչ օրս «Համբարձում»-ով են հիշում: Էմիլի խոսքով «Բանակում»-ն անհամեմատելի է այսօրվա սերիալների հետ, քանի որ կար լուրջ դերասանական թիմ, ոչ թե այսօրվա սերիալների նման.

«Սերիալներում բլոգերներ, տիկտոկեռներ են, որ չգիտեմ էդ տիկտոկեռն ինչա: Չդերասաններին բերում են ու իրանք մեր գործն են անում, ասենք տիկտոկից հայտնի ա, լիքը պոդպիսչիկներ ունի, ուրեմն կնկարահանվի: Բայց արդյո՞ք էդ ճիշտա: Իմ համար էդ սխալա, շատ վատա էդ, ամեն ինչ իրա տեղում պետքա լինի, որը որ տենց չի»:

Էմիլն ամուսնացած է դերասանուհու հետ: Նելլին ու Էմիլն ունեն որդի, ում մասնագիտական հետագա ընտրության մեջ դերասանը խնդիր չի տեսնում:

Մեկնաբանություն

Որոնում