StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Արմինկան տևական դադարից հետո կրկին հայրենիքում է և վաղ առավոտից մի շարք հրապարակումներ է արել՝ արտահայտելով իր սերն ու կարոտը՝ մայրաքաղաք Երևանի հանդեպ։ Նրա հրապարակումներից մեկը, սակայն, մի փոքր քննադատողական բնույթ էր կրում։ Երգչուհին դժգոհում էր քաղաքի երթևեկությունից ու կայանումից։
Հետևորդների հետ նոր հոլովակով էր կիսվել նաև մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը՝ իր խոսքում ընդգծելով, որ աշունը եկավ աբվականին անսպասելի։
Երգչուհի Սիլվա Հակոբյանի հերթական լուսանկարն էլ արված էր մարզասրահի։ Սիլվան խոստովանել էր, որ թեև շատ զբաղված գրաֆիկի պատճառով չի հասցնում հաճախ մարզասրահ այցելել, այնուամենայնիվ, սննդակարգին հետևում է։
Հաղորդավարուհի Յանա Դանիելյանն էլ մեկնել է Վրաստան՝ մասնակցելու կարևոր իրադարձության։ Օրվա կադրերով նա կիսվել էդ ինստագրամյան իր էջի story բաժնում։
Իր էջի կոնտենտին համապատասխան հերթական հոլովակն էր ներկայացրել դերասանուհի Լիանա Վանոյանը՝ այս անգամ անդրադառնալով բլոգերներին։
Հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանն էլ հանգիստն է վայհլում Իսպանիայում։ Դերասանուհին կիսվել էր կոլորիտային կադրերով՝ նշելով. «Կատարյալ հանգստյան օր՝ էքստրավերտի համար»։
Երջանկահիշատակ երգչուհի Վարդուհի Վարդանյանի հարսն էլ՝ Մերին, հրապարակել էր դստեր՝ կրտսեր Վարդուհու մասնակցությամբ ջերմ ու զվարճալի հոլովակ։
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում էր. «Գլխավոր դատախազության եւ Երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու միջեւ պայքարը չի դադարում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը մերժել է հայտնի երգչի որդու՝ Հրաչյա Ղեւոնդյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով։ Ասել է թե՝ Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է իշխանության յուրացման գործով անցնել մեղադրյալի կարգավիճակով։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորման հարցը հասել էր Վճռաբեկ դատարան: