EXCLUSIVE. «Ինչի՞ համար ամաչեմ»… Ո՞վ է երեկվա հրապարակում հայտնված հրեշտակը և ինչ լուսանկարներ է հրապարակում սոցցանցերում

  • May 31, 2024

Հանրապետության Հրապարակում երեկ «հրեշտակ» էր հայտնվել։ Նա մոտեցել էր կառավարության շենքի մոտ կանգնած ոստիկաններին, որոնց մոտենում էր նաև Բագրատ Սրբազանը։ «Հրեշտակ»-ը զարմացրել էր անգամ Բագրատ Սրբազանին։

StarNews-ը բացահայտել է, թե ով է երեկ հրապարակում իրարանցում  առաջացրած «հրշետակ»:

Պարզվում է նա ռուս մոդել է, ով Կրասնոդարից եկել է Հայաստան`ֆոտոշարքի համար:

Նրան հարցրել են` արդյո՞ք չի ամաչում իր կատարած քայլի համար, որին վերջինս պատասխանել է.

«Ինչի՞ համար ամաչեմ, որ հյուր եմ եկել Երևան ֆոտոսեսիայի՞»:

Մոդելին ասել են, որ Սրբազանի կողքին նման կերպ հայտնվելը սխալ քայլ էր, և Սրբազանը պետք է նկատողություն աներ նրան: Սակայն մոդելը խոստովանել է, որ պլաններ չի ունեցել Սրբազանի հետ հանդիպման:

«Եվս մեկ անգամ նշում եմ`որևէ քաղաքական միտում չունի իմ այս քայլը,կերպարս պարզապես ֆոտոշարքի համար էր»:

Նա խոստովանել է, որ երեկվա «հրեշտակային» օրն առանց միջադեպերի չի եղել. «Հաճելի չէր, բայց…»:

Ներկայացնում ենք մոդելի ինստագրամյան կյանքն ու անկեղծ հրապարակումները:

 

Մեկնաբանություն

Որոնում