Փոքր պետությունների խնդիրն է ունենալ լավ մարզիկներ, տաղանդավոր արտիստներ ու գիտական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք աշխարհին կպատմեն իրենց մասին։
Հայազգի Շախմատիստ Լևոն Արոնյանը 2001 թվականից բնակվելով Գերմիայում մշտապես բարձր է պահել Հայաստանի դրոշը և չեմպիոնության հասել հենց մեր դրոշով։
2021 թվականի Օգոստոսից Լևոն Արոնյանը հանդես է գալիս ԱՄն-ի դրոշի ներքո այս մասին խոսելով Լևոնը նշել էր, որ Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, գրոսմասյստեր Գաբրիել Սարգսյանի հետ մտադիր են վերաբացել իրենց շախմատի դպրոցը, որի համար անհրաժեշտ ֆինանսավորումն արդեն գտել են: «Ֆինանսավորումը պետական չէ»,- ասել է շախմատիստը:
Լևոն Արոյան ու նրա կինը՝ Անիտա Այվազյանը ինստագրամյան գեղեցիկ զույգերից մեկն են։
Միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավատաթիր Լևոն Արոնյանը
Սոցիալական իր էջերում հաճախ կիսվում է իր անցկացրած խաղերով ու նաև ընտանեկան հետաքրքիր կադրերով, սակայն նրա կինը՝ Անիտան առավել ակտիվորեն է կիսվում լուաանկարներով։
Մեկ տարի առաջ ծնվեց նրանց դուստրը՝ ում Անիտան ու Լևոնը տվեցին Զաբել անունը։
Հավելենք նաև , որ միայն դստեր ծնունդից հետո, նախորդ տարվա հուլիսին տեղեկություն տարածվեց, որ Լևոն Արոնյանը և Անիտա Այվազյանը ամուսնացել են։
Երևանում տեղի է ունեցել զույգի ամուսնության արարողությունը։ Լևոն Արոնյանը եւ Անիտա Այվազյանը իրենց հարաբերությունները գրանցել են Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում։
Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանի ոչ միայն մասնագիտական կյանքն է դժվար եղել այլ նաև անձնականը։
Մինչև երկրորդ ամուսնությունը , Լևոնը ամուսնացած է եղել Արիանա Կաոիլի հետ։ Զույգը շատ սիրառատ հրապարակումներ էր անում։ Ամբողջ շախմատային աշխարհը հիացած էր նրանց սիրով։
Արիանան ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի էր ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 2017 թվականի նոյեմբերին նշանակվել էր ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
Լևոնին ու Արիանային՝ աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ծանոթացրել էր Արոնյանի ավստրալացի ընկերը, որը Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։ Նա ծանոթացրել է՝ կարծելով, որ Լևոնն ու Արիանան մտածելակերպով շատ նման են իրար:
և 2006 թվականից սկսվեցին այս հարաբերությունները։
2015 թվականի փետրվարի 18-ին Լևոնն ու Արիանան նշանվեցին: Հարսանյաց արարողությունը տեղի էր ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 30-ին:
Իսկ ահա 2020 թվականին տեղի ունեցավ ողբերգական դեպք որը բաժանեց նրանց։
Լևոն արոնյանը թվիթերի իր էջում հայտնեց կնոջ մահվան մասին՝ նշելով, որ խոսքեր չի գտնում ծանր կորուստը ներկայացնելու համար:
«Նա չափազանց աշխատասեր, խելացի եւ կենսուրախ անձնավորություն էր: Քեզ սիրում եմ հավերժ, ննջիր խաղաղությամբ»,-գրել է Արոնյանը»
Արիանա Կաոիլին 20թ-ի մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր կամրջի բետոնե հենասյանը: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, բժիշկները նրա վիճակը գնահատում էին կայուն ծանր:
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։
Այս պատմությունից ընդհամենը 6 ամիս անց Լևոնը սկսեց հարաբերությունները երկրորդ կնոջ հետ, ավելի ճիշտ կլինի ասել շախմատիստը իր սոցիալական էջերում հայտնեց դրա մասին իսկ թե երբ էին սկսվել այս հարաբերությունները իրականում հայտնի չէ։
Ինչևէ Լևոնը մինչ օրս էլ հաճախ է գրառումներ անում մահացած կնոջ մասին
Նա շնորհավորել էր ավտովթարի զոհ դարձած իր կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրը՝ գրելով հետևյալը
«Տարիներ շարունակ այս օրը մի օր էր, որին ես շատ էի սպասում: Տեսնել Արիանայի ժպիտը, լսել, թե ինչպես է նա ուրախ ասում. «Դա իմ ծննդյան օրն է»: Տեսնել, թե ինչպես է նա փաթաթում իր նվերները և այս օրը յուրահատուկ դարձնել նրա համար: Վերջին տարիներին ես գրեթե չէի նշում իմ ծննդյան օրը: Մրցաշարեր, մարզումներ, միշտ ստացվում էր այնպես, որ այդ օրն ինձ համար մեծ նշանակություն չէր ունենում: Այսպիսով, մենք միշտ մեծ տոնակատարություն էինք անում դեկտեմբերի վերջին`սկսած Արիանայի ծննդյան օրվանից, և միշտ էլ ինչ-որ իմաստով զգում էի, որ դա նաև իմ ծննդյան օրն է:
Սիրելի Արիանա, ես օրհնված եմ Աստծուց, որ նա իմ կյանք բերեց Անիին, որը հարգում և հասկանում է, թե դու ինչ ես նշանակել ինձ համար այս աշխարհում: Մենք միշտ կհիշենք քեզ այն լավ բաների համար, որոնք թողել ես այս աշխարհում»,- գրել է Արոնյանը՝ կից տեղադրելով Արիանա Կաոիլիի լուսանկարը:
Արիանա Կաոիլիին շնորհավոր է նաև Լևոն Արոնյանի ներկայիս սիրելին՝ գրելով.
«Այսօր Արիաննայի ծննդյան օրն է:
Սիրելի Արի,
Ես շնորհակալ եմ քեզ, որ այսքան տարի երջանկացրել ես Լևոնին ու բոլոր դժվարին պահերին եղել ես իր կողքին: Շնորհակալ եմ, որ եղել ես նրա համար լույս և ապրելու ուժ ես տվել նրան: Կարծում եմ պատահականություն չէր այն, որ ես էլ հանդիպեցի Լևոնին իր ամենադժվարին պահին: Ես հավատում եմ ճակատագրին, հավատում եմ Աստծո գոյությանը: Ես ողջ սրտով հավատում եմ, որ հենց դու ես ուղարկել ինձ Լևոնին և վստահել նրան ինձ: Խոստանում եմ շարունակել ուժ տալ նրան և դարձնել իրեն ամենաերջանիկ տղամարդը: Կարծում եմ՝ սա հենց այն է, ինչ կարող եմ անել քո հոգու հանգստության համար և այն, ինչ դու ամենաշատը կցանկանայիր: Դու միշտ կմնաս բոլորիս սրտերում:
Ննջիր խաղաղությամբ,
Սիրով,
Անի»:
Կնոջ մահից անմիջապես հետո նոր սեր գտնելը շատ քննարկումներ էր առաջացրել հենց այդ օրերին և Լևոնը իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր դժվար փուլին։
«Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով, եւ ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով։ Հիմնական բանը, որ ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, ով ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել։ Երջանիկ եմ, առողջ եւ շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով: Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր եւ առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»,-նշել է Լեւոնը։
Անդրադառնալով կարիերային՝ գրոսմաստերն ասել է․ «Ուզում եմ նաև տեղեկացնել, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը: Հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելությամբ: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը: 5 տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ, սակայն սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Սիրում եմ շախմատային աշխարհն ու հավատում եմ, որ եկել եմ այս աշխարհ շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված եւ հավատարիմ լինելու համար»,- նշել է նա:
Շնորհակալ եմ ընկերներիս՝ դժվարին պահերին կողիքս լինելու համար․ «Համոզված եմ, որ Արին նույնպես կաջակցեր իմ կյանքն ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, եւ ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաեւ, որ հրեշտակները ինձ ուղղարկել են սիրելու եւ սիրվելու եւս մեկ հնարավորություն: Հարգում եւ հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Վստահ եմ, որ նա էլ կցանկանար, որ ես շարունակեի ապրել եւ երջանիկ լինել: Հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ»,- եզրափակել է Լեւոնը։