Ապագա կինս ինձանից զզվում էր, որովհետև ես քյառթու տղու համբավ ունեի. Դավիթ Թադևոսյան

  • Nov 05, 2024

«Tete A Tete» հաղորդման հյուրն այս անգամ Դավիթ Թադևոսյանն էր։

StarNews-ը հետևեց և առանձնացրեց ցրույցից հետաքրքիր մասեր։

Դերսանը խոսեց կնոջ մասին և պատմեց իրենց սիրո պատմությունը.

«Ես որ ինստիտուտ եմ գնացել, ապագա կինս ատում էր ինձ։ Սանրվածքիս և հագուստիս համար, ասում էր` ով ՞ է այս քյառթուն ,ինչ՞ գործ ունի Թատերականում, ինքն ուր՞, Թատերական ինստիտուտն ուր՞: Ինձ շատ մարդիկ են սիրահարվել, ես նույնպես սիրահարվել եմ։ Նկարահանումների ժամանակ, փորձերի ժամանակ, իմ կնոջն էլ եմ այդպես սիրահարվել։

Կինս մնջախաղի ֆակուլտետն է ավարտվել։ Մենք ուսանող ժամանակվանից իրար ճանաչել ենք,բայց ինքն ինձանից զզվում էր ,որովհետև ես քյառթու տղու համբավ ունեի այն ժամանակ։ Նա ինձանից շուտ է ավարտել։Մի քանի տարի չհանդիպեցինք,հետո հանդիպեցինք թատրոնում ,որտեղ ես արդեն աշխատում էի։ Այդպես սկսեց մեր սիրավեպը,որն այսօր կայացած ընտանիք է դարձել»։

Մհեր Բաղդասարյանը հետևյալ հարցը հնչեցրեց.

«Ինձ թվում էր,որ դու տառապում ես աստղային հիվանդությամբ։Այդ մեծ փառքը,այդ հայտնիությունը,ամսագրերի ,օրաթերթերի շապիկները և այլն հավանաբար քեզ ստիպում էին լինել մարդկանցից մի փոքր հեռու,միշտ սև արևային ակնոցներով,որևէ մեկին չէիր բարևում և այլն։ Հիմա, երբ մի քիչ ավելի հասունացել և իմաստնացել եմ, դրանում տեսնում եմ հավանականություն,որ կար գուցե խուճապի մեջ լինելու այդ արագ հայտնիությունից,կամ անհարմարավետության զգացման պատճառով կարող էր լինել»։

Դավիթի պատասխանն այսպիսին էր.

«Դա իսկապես անհարմարավետությունից է, քանի որ ես երբեք չեմ փորձել ինձ հեռու պահել։ Աստղային փառքն ինձ վրա ընկել է,երբ որ ես դեռ 18տարեկան էի, և ինձ բոլոր թատրոններից հրավիրում էին իրենց մոտ աշխատելու և ինստիտուտի բոլոր աղջիկները սիրահարվել էին ինձ։ Կար մի որոշ շրջան , որ տառապում էի աստղային հիվանդությամբ։ Այդ տարիներին կարծում եմ հասկանալի էր։ Երիտասադ տղա բոլորի ուշադրությունը՝ դասախոսների, աղջիկների,թատրոնների ղեկավարների և այլն։ Հետագայում, սակայն, լայն ճանաչումից հետո, սկսեցի խուճապի մատնվել, որ ոչ թե հեռու վանեմ ժողովրդիս, այլ անընդհատ այդ ուշադրությունը սկսում է խուճապի մատնել։Ես իրականում տեսակով  ամաչկոտ մարդ եմ ։Չեմ սիրում, երբ ինձ մի 50 աչք է նայում միաժամանակ կյանքում ՝Դավիթին, բայց երբ ֆիլմում եմ նկարվում կամ բեմում եմ սիրում եմ,որ ինձ նայում են»։

 

Մեկնաբանություն

Որոնում