Մարզիկ, դերասան Գոռ Վարդանյանը արդեն երկար տարիներ է, ինչ հեռուստաէկրաններին է, սակայն քիչ առիթներ է ունեցել խոսելու ընտանիքի ու անձնական կյանքի մասին։ Դեռ տարիներ առաջ խոսելով ընտանիքի մասին Գոռն ասել էր․
Իմ ընտանիքն ինձ համար առաջին տեղում է, իրենք ամենուր ինձ հետ են, նույնիսկ աշխատավայրում: Պատահում է, որ ծանրաբեռնված ենք լինում, բայց աշխատում եմ աշխատանքային գրաֆիկս ճիշտ կազմել: Երբ ընտանիք ես ստեղծում, պարտավոր ես ուժեղ լինել և ընտանիքդ լավ պահել: Հիմնական ծանրաբեռնվածություն տղամարդու ուսերին է ընկած, պետք է արժանապատվորեն տանել: Ես սիրում եմ ընտանիքս: Կինս, երեխաներս, ծնողներս ամենաթանկն են իմ կյանքում:Կինս ունի երկու մասնագիտություն. միջազգային դիվանագետ է և դիզայներ: Այժմ ինձ է շատ օգնում գործնական հարցերում: Շատ գործեր տեսանելի չեն, բայց նա ամուր հենարան է ինձ համար: Իսկ որ ամենակարևորն է՝ երեխաներիս է դաստիարակում: Երեխաներն ավելի շատ մոր հետ են անցկացնում, և նրա պատասխանատվությունը այդ հարցում շատ մեծ է: