Արդեն տարիներ շարունակ է, ինչ ԱՄՆ-ում բնակվող երգիչ Գոռ Եփրեմյանն ու սիրելին՝ Էլեն Հարությունյանը, հանրության ուշադրության կենտրոնում են։ Զույգն էլ պարբերաբար ուրախացնում է հետևորդներին՝ համատեղ հրապարակումներով։
Գոռն ու Էլենը այս շրջանում զբաղված են իրենց աշխատանքային գործունեությամբ, ու չնայած դրան՝ հասցնում են պահպանել բալանսը՝ աշխատանքի և առօրյա կյանքի միջև։
Հերթական անգամ զույգը համատեղ ջերմ հրապարակում է արել, որտեղ կրկին անգամ Գոռն ու Էլենն աչքի են ընկնում իրենց սիրահար հայացքներով: