Հայաստանի հզոր ձայներից մեկը՝ երգչուհի Սոնա Շահգելդյանը շատ հաճախ է ինստագրամյան իր էջում կիսվում իր անկեղծ մեկնաբանություններով այս կամ այլ հարցի վերաբերյալ:
Երեկ Սոնան մի քանի հրապարակում էր արել։
Առաջին հրապարարակման մեջ նա հետևյալն էր գրել.
«Ամեն օր մեծ համերգներ են անում ու ամեն օր մի վատ դեպք է տեղի ունենում, բա դրա մասին ինչու՞ չեք խոսում։ Հենց ես երգում եմ, մի քանի սուտի հայրենասեր արթնանում են»:
Հաջորդ հրապարակմամբ երգչուհին անդրադարձել էր մեր լեգենդներին.
«Իրական լեգենդները մեր սահմանին կանգնած տղերքն են, իսկական հերոս՝ կռված, կարգին, հայրենասեր տղերքը։ Փառք ու պատիվ»։
StarNews-ը կապ հաստատեց երգչուհու հետ` ճշտելու արդյոք ինչ է պատահել, և ու՞մ կամ ինչին են ուղղված երգչուհու ինստագրամյան գրառումները։
Սոնան պատասխանեց, որ դա ոչ մեկի չի վերաբերվում և դա ընդամենը իր կարծիքն է։
Մի բան պարզ է` խոսքը վերաբերում է երգչուհուն անտեղի քննադատողներին։