StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Ֆրանսիացի հանգուցյալ դերասան Ալեն Դելոնի ցանկությունը, որ «քնեցնեն» իր սիրելի շանը եւ թաղեն իր հետ միասին, մերժվել է նրա երեխաների կողմից կենդանիների պաշտպանների քննադատությունից հետո։ Բրիջիթ Բարդոյի ֆոնդը տեղեկացրել է, որ Դելոնի դուստրը՝ Անուշկան, հաստատել է, որ ընտանիքը ողջ կթողնի շանը։ Ֆրանսիայում չկա օրենք, որն արգելում է կենդանիների տերերին «քնեցնել» իրենց սիրելիներին, բայց անասնաբույժներն իրենք են որոշում՝ կատարել այդ ցանկությունը, թե ոչ։
Երգչուհի Սիրուշոն այս շրջանում մեկնել է ընտանեկան հանգստի ու հերթական հրապարակմամբ պատմել էր կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին։
Հումորիստ, դերասան Զիրոյանն էլ նոր տեսանյութ էր հրապարակել՝ խոսելով Երևանում բավականին տարածված մի խնդրի մասին։
Դերասանուհի Մերի Մակարյանն էլ, ով բոլորովին վերջերս է վերադարձել ԱՄՆ, տեսանյութ էր հրապարակել, հայտնելով, որ դուստրը՝ Էլիզան, առաջին անգամ դպրոց է գնացել։
Առաջին դասարան էր հաճախել նաև ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանի թոռնուհին՝ Լյուսին։ Երգիչը թոռնուհուն բարի ընթացք էր մաղթել։