Արտաշ Ասատրյանի դուստրը՝շքեղ հարսանիքի մասնակից… Ինչ տեսքով է ներկայացել երգչի դուստրը

  • Oct 11, 2024

Ասատրյանների ընտանիքը շարունակում է ակտիվություն ցուցաբերել սոցիալական հարթակներում։ Նրանք գրեթե ամենօրյա ռեժիմով տոնախմբությունների ու խնջյույքների մասնակից են ու հենց այդ կադրերով էլ կիսվում են հետևորդների հետ։

Երեկվա օրը ևս բացառություն չէր։ Արտաշ Ասատրյանն ու ընտանիքի անդամները մասնակցել էին հերթական հայկական ավանդական հադսանիքին, որի ընթացքում Արտաշն ու Գրիշան նաև ելույթ էին ունեցել։

Ամենահետաքրքրականը, սակայն երգչի դստեր՝ Սյուզիի ընտրած զգեստն էր։ Նա ինստագրամյան իր էջի հետևորդների հետ մի շարք լուսանկարներով ու տեսանյութերով էր կիսվել՝ ցույց տալով իր ընտրած լուքը կարևոր օրվա համար։

Նշենք, որ Սյուզիի և, ընդհանրապես, Ասատրյանների ընտանիքի հանդեպ ուշադրությունը հատկապես մեծացավ հենց Սյուզիի հարսանիքից հետո։

Նշենք, որ պատմելով դստեր ու նրա հարսանեկան արարողության մասին, Արտաշն ասել էր.

«Խոսելով դստերս մասին` ասեմ, որ նա շատ ուժեղ մարդ է, ամեն ինչ ինքն է կազմակերպել, թե ինչ և ինչպես պետք է լինի, անգամ իր հագուստի ազգային յուրօրինակ ոճը մեծ ոգևորություն էր առաջացրել իր հետ աշխատող դիզայներների մոտ: Նրանք չորս ամիս աշխատել են Սյուզիի զգեստի վրա, բոլոր դետալները եղել են արծաթից, որոնք հանվել էին Մշո զարդերի պահման արխիվներից, քանի որ նա` որպես մշեցու թոռ, ցանկացել է ամեն ինչ կրել հենց Մշո գավառի պատմական ոճով: Փառք Աստծո, ամեն ինչ ստացվել էր բարձր ճաշակով և իմ դստեր գեղեցիկ մատուցմամբ: Այս ամենի նպատակը նաև այն էր, որ որպես օրինակ տեսնելով` նոր սերնդի աղջիկները հայկականին ևս մեծ ուշադրություն դարձնեն, քանի որ այն իր ճաշակով և ոճով ոչնչով չի զիջում արտասահմանյանին»։

Մեկնաբանություն

Որոնում