Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը կարիերայի սկզբնական շրջանից քննարկումների կենտրոնում է եղել, նույնիսկ այն պարագայում երբ տևական դադար է վերցրել ու չի նկարահանվել հեռուստասերիալներում։
Արդեն մի քանի օր է, ինչ բուռն քննարկվում է նաև դերասանուհու անձնական կյանքը, որտեղ թվում է. թե ամեն բան այդքան էլ հարթ չէ։
Տաթևիկը իր ինստագրամյան հրապարակումներով ամեն բան անում է հաստատելու համար, որ ամուսնալուծվել է։
Երեկ դերասանուհին այնպիսի հրապարակում է արել, որը ստիպում է մտածել, որ հետամուսնալուծական շրջանն այնքան էլ հարթ չի ընթանում:
Հավելենք նաև, որ օրեր առաջ տեղի է ունեցել Տաթևիկի եղբոր հարսանյաց արարողությունը որին դերասանուհին միայնակ էր ներկայացել, բացի այդ երեկոյի հարսիկը ծաղկեփունջը՝ նետելու փոխարեն, պարզապես այն փոխանցեց Տաթևիկին։