Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ևս միացել է Բագրատ սրբազանի` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Նա Սոլակ գյուղում միացել է շարժման մասնակիցներին:
Նշենք, որ օրեր առաջ քարտեզագրողները սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում էին մեքենայով անցնել Կիրանցի հատված, սակայն մարդիկ թույլ չէին տալիս նրանց: Նրանք մեքենաներով փակել էին ճանապարհը: Միջամտած Ոստիկանները ճանապարհը փորձում էին բացել, ինչից հետո էլ սկսվեց առավել լարված իրավիճակ:
Առաջին իսկ օրվանից այստեղ էր Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նրան ոստիկանները թույլ չեն մտնել Կիրանց: Հայտնի լուսանկարը իրենց էջերում տարածել են մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում ` դերասանուհի,հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն, ով մշտապես անդրադառնում է իր երկրում տեղի ունեցող հատկապես նմանատիպ դեպքերին:
Նազենին հրապարակել էր Բագրատ սրբազանի մասնակցությամբ հայտնի լուսանկարը, որտեղ նրան ոստիկանները թույլ չեն տալիս անցնել Կիրանց: Նա հետևյալն է գրել.
«Մարդ թևաթափ է լինում հայատյաց ու Աստվածամերժ բnրենիների քանակից… Նազենի Հովհաննիսյան: Էս ի՞նչ թույնով թունավորեցին ազգին»…