Առաջին ակումբի հերթական էպիզոդում հումորիստ Տիգրան Գալստյանն իր հերթական համարում խոսել է իր հայտնի չլինելու մասին: Ինչևէ, Տիգրանին հաջողվել է գտնել ու էկրաններին ներկայացնել իր մասին միակ տեսանյութը համացանցում, որը StarNews-ի պատրաստածն էր`կրկին անգամ հայր դառնալու առթիվ:
Հարգելի Տիգրան, մենք Ձեր մասին նյութ ենք հրապարակել, երբ ծնվել է Ձեր երկրորդ բալիկը ու ինչպես Դուք եք նշում` Ձեր մասին չի խոսք գնացել անգամ այդ տեսահոլովակում, այդ իսկ պատճառով մենք ողջ խմբագրությունով որոշեցինք այս նյութը գրել միայն Ձեր մասին:
StarNews.am-ի ողջ անձակազմը շնորհավորում է Ձեր գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը ու հույս հայտնում, որ շուտով այս նյութը կլինի Google որոնողական համակարգում, երբ Դուք փնտրեք Ձեր անունը: Եվ, իհարկե, Ձեր մասնակցությամբ ու ամենակարևորը`Ձեր մասին տեսանյութերը, հուսանք, գալիք տարում հաճախ կլինեն: